Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀԿԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) մի քանի հարց ուղղեցինք` կապված Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ եթե հանրությունը ցանկանա, ինքը պատրաստ կլինի որպես նախագահի թեկնածու հանդես գալ:

Պարոն Սեդրակյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ծառուկյանի այս հայտարարությանը:

Ես չեմ կարա պատասխանեմ: Ընտրություններին դեռ ժամանակ կա:

Իր համար շանսեր տեսնո՞ւմ եք:

Ես ոչ մեկին էլ ոչ մի շանս չեմ տեսնում: Ինքը կիմանա իրա շանսերը ինչքան ա, մենակ ինքը կիմանա, ես ի՞նչ իմանամ իրա շանսերը ինչքան ա:

ՀՀԿ-ից բա՞րձր է, թե՞ ցածր:

Պրովոկացիոն հարց եք տալիս: Ես չգիտեմ:

Իրեն տեսնո՞ւմ եք ՀՀ նախագահի պաշտոնում:

Ես մենակ ինձ եմ տեսնում:

Ձեր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լա՞վ են:

Բոլորի հետ իմ հարաբերությունները ես նորմալ պահում եմ, երբ կգա պահը, կարտահայտվեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ