Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցությունում տարաձայնություններ կան։ Ըստ լուրերի՝ Իշխան Խաչատրյանը չի մասնակցում խմբակցության աշխատանքներին եւ «սառեցրել է» հարաբերությունները մյուս անդամների հետ, իբր Խաչատրյանի եւ մյուսների հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ հնարավոր է նա հրաժարվի մանդատից։ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը։ Նման բան չի կարող լինել, քանի որ ես ամեն օր խմբակցությունում եմ։ ՕԵԿ-ն ինձ համար հարազատ կուսակցություն է, ունեմ մեկ կուսակցություն ու մեկ առաջնորդ՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի»,- հայտարարեց Խաչատրյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ