Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային շուկայում մոտ մեկ ամիս շարունակ նավթի գնի շուրջ 30 տոկոսով նվազումը հայաստանյան շուկայում հանգեցրել է դեռեւս միայն 10 դրամով էժանացման: Ոլորտի ներկայացուցիչների, տնտեսագետների խոսքով՝ պատճառն այն է, որ այս ոլորտը եւս մոնոպոլիզացված է, ու հիմնական ներկրողները, հաշվի չառնելով միջազգային գները, շարունակում են գերշահույթներ ստանալ հայաստանյան սպառողների հաշվին՝ գնելով ավելի էժան եւ վաճառելով ավելի թանկ վառելիք:

Տնտեսագետ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանի խոսքով, սակայն, գոնե այս անգամ խնդիրը բոլորովին այլ տեղում է: Խնդիրը տեղական չէ: Նրա խոսքով՝ վերջին շրջանի իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանում:
«Քանի որ այս տարվա հունվարի 1-ից բենզինն ամբողջությամբ, ավելի կոնկրետ՝ մեծ մասամբ ներկրվում է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում հայտնի երկու խոշոր նավթային ընկերությունները, այդ թվում՝ «Ռոսնեֆթը», նավթի գնի իջեցման պատճառով հսկայական վնասներ են կրել, ուստի հիմա իրենք բենզինի գինը չեն իջեցնում, որպեսզի փոխհատուցեն նավթի գնի անկման պատճառով առաջացած իրենց կորուստները: Իսկ դա նրանց հաջողվում է, քանի որ Ռուսաստանում նրանք մենաշնորհային դիրք ունեն»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ