Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Հայասի գրուպ»-ը չի դադարում խճճված պատմությունների մեջ ընկնելուց։ Այս անգամ էլ «Հայասի» բարեգործական հիմնադրամը հայտնվել է դատարանում։
Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարի ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հայասի» բարեգործական հիմնադրամի։ Գործարար համբավի արատավորման համար ընկերությունը պահանջել է փոխհատուցել 2 մլն դրամ։
Պարզվում է՝ նախորդ տարի՝ ապրիլի 13-ին, 14-ին եւ 15-ին «Հայասի» բարեգործական հիմնադրամի անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարից հաղորդագրությունների միջոցով «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ են տարածվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ