Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին պաշտոնապես հայտնել է, որ մտադիր չէ որեւէ  ներդրումային ծրագիր իրականացնել «Նաիրիտ» գործարանում:
«Նաիրիտում» «Ռոսնեֆտի» ներդրումների մասին խոսվում է արդեն մեկ տարի եւ ամենաբարձր մակարդակով: Դեռեւս այս տարվա փետրվարին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման արդյունքներով, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե  «Ռոսնեֆտը» պատրաստվում է Հայաստանում 500 մլն դոլարի ներդրում անել, որից մի զգալի մասը՝ «Նաիրիտում»: Ու չնայած ՀՀ իշխանությունները վաղուց իրազեկված են, որ  «Նաիրիտի» թեման փակված է, այդ մասին նախընտրում են լռել, քանի որ դա կարող է «Նաիրիտի» աշխատակիցների շրջանում կրքեր բորբոքել: Բանն այն է, որ նաիրիտցիները մոտ մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել, եւ կառավարությունը նրանց սնում է հույսերով, թե «Ռոսնեֆտը» շուտով գնելու է «Նաիրիտը», եւ գործերը լավ են գնալու: Հիմա արդեն պարզ է, որ «Ռոսնեֆտը» «Նաիրիտը» չի գնելու, եւ գործերի լավ լինելը բոլորովին այլ հարց է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ