Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր կարելի է փոխել: Բայց եթե առաջացել են խնդիրներ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության առումով, դա պետք է իրականացվի», - երեկ ասել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն՝ խոսելով ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին: Անդրադառնալով հայեցակարգին՝ նա ասել է. «Չեմ գտնում, որ շատ թույլ կողմեր կան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մեջ, բայց միշտ էլ կա բարելավման տեղ: Լավ կլիներ, որ փոքրամասնություններին նվիրված հատվածն ավելի ընդգրկուն լիներ: Դրական եմ համարում ընդդիմության լիազորությունների մեծացման հարցը, մասնավորապես, ԱԺ փոխնախագահի պաշտոնում եւ կարեւոր հանձնաժողովներում ընդդիմության դերակատարման տեսանկյունից», - նկատել է նա: Պատասխանելով ոչ իշխանական ուժերի մեղադրանքների մասին հարցին, թե սահմանադրական բարեփոխումներն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը լուծելու համար, Բուքիքիոն ասել է. «Դրանք բոլորը քաղաքական խաղեր են, եւ ես չեմ ուզում այդ խաղերում ներքաշվել»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ