Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «1990-ական թվականների առաջին կեսին Հայաստանում ձեւավորվեց քաղաքական ռեժիմ, որը կարելի է բնորոշել որպես մրցակցային օլիգարխիա։

Այն ենթադրում էր միմյանցից ինչ-որ չափով անկախ կլանների, միավորումների եւ առանձին գործիչների որոշակի քանակի գոյություն, որոնք մրցակցում են սեփականության, քաղաքական ազդեցության եւ այլ ռեսուրսների համար։

Անցած քսան տարիներին օլիգարխատի կազմը ժամանակ առ ժամանակ փոխվել է եւ շարունակում է փոխվել, բայց էությունը մնում է նույնը։

Օլիգարխին օլիգարխ է դարձնում.
ա) մասնակցությունը պետության կառավարմանը,
բ) խոշոր սեփականության նկատմամբ վերահսկողությունը,
գ) ներկայացուցչությունը հրապարակային տարածքում, հնարավոր է նաեւ միջնորդավորված (էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների միջոցով եւ այլն)։

Ինչպես տեսնում ենք, Գագիկ Ծառուկյանը համապատասխանում է բոլոր այս չափորոշիչներին եւ կարող է համարվել դասական օլիգարխ։
Ազատագրական շարժման անխտիր բոլոր տեսաբաններն ու գաղափարախոսները այսօր միաձայն պնդում են, որ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը «օլիգարխիայի իշխանությանը վերջ տալն է»։
Հարց. օլիգարխիայի իշխանությանը պիտի վերջ տա խոշորագույն օլիգարխներից մե՞կը։ Ինչպե՞ս են դա պատկերացնում տեսաբաններն ու գաղափարախոսները։
Եզրակացություն. իշխանության ղեկին կանգնած առանձին անձանց հեռացումը ոչ մի դեպքում չի հանգեցնի օլիգարխիական տիրապետության վերացման ու առավել եւս ներկայիս կարգերի փոփոխության։

Եթե տեսականորեն ենթադրենք, որ եռյակը, իսկ եթե անվանենք իրերն իրենց անուններով, ապա՝ ԲՀԿ-ն, երբեւէ կգա իշխանության, ապա ոչ մի «ժողովրդավարություն» եւ ոչ մի բռնապետություն չի հաստատվի։ Կլինի օլիգարխիա։ Եվ պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ