Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հովանավորությամբ անցկացված Մուսլիմ Մագոմաեւի անվան երիտասարդ երգիչների 3-րդ միջազգային մրցույթում առաջին անգամ ներկայացել է Հայաստանը` ի դեմս օպերային տենոր Լիպարիտ Ավետիսյանի: Մրցույթին հայտ ներկայացրած շուրջ 200 արտիստներից մասնակցության իրավունք են ստացել  9 երկրից 14 երգիչ: «Առավոտի» հետ զրույցում Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ 2 փուլով անցկացվող նախորդ 2 մրցույթներում դափնեկիրները որոշվել են երկու օրերի ադյունքում: Ինքը երկու օրերի ելույթների արդյունքում հավաքել է 302 միավոր (առաջին օրը` 146 միավոր, 2-րդ օրը` 156), ինչը ենթադրում էր առաջին մրցանակ: Սակայն ժյուրին, որը գլխավորում էր Մագոմաեւի կինը` ճանաչված օպերային երգչուհի Թամարա Սինյավսկայան, տեսնելով, որ ազգությամբ հայ երգիչը առաջին հորիզոնականում է, տեղում փոխել է կանոնադրոթյունը` հիմք ընդունելով միայն երկրորդ օրվա հավաքած միավորը: Արդյունքում առաջին մրցանակը շնորհվել է Մոնղոլիայի նեկայացուցչին, երկրորդը` Հայաստանին, երրորդը` Ադրբեջանին: Սա այն դեպքում, երբ մրցույթի կազմկոմիտեն, իբր վեր կանգնելով քաղաքականությունից, առաջին անգամ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն` Հայաստանից մասնակից ուղարկելու խնդրանքով: Ի դեպ, մրցանակները նաեւ գումարային էին, եւ երկրորդ մրցանակն «արժեր» 15. 000 ԱՄՆ դոլար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ