Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երբ ուշադիր հետեւում ես «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային ելույթներին, ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե ամենից շատ նա հենց ինքն է մի տեսակ զարմացած, որ ոչ միայն մասնակցում է ընդդիմության հանրահավաքին, այլեւ գլխավորում է այն՝ հարթակում կանգնած:

Համենայնդեպս նման ենթադրության տեղիք է տալիս Գագիկ Ծառուկյանի ելույթներում շարունակ կրկնվող ֆրազը՝ «Ես այսօր այստեղ եմ... Ես ուզում եմ ասեմ, որ ես ձեր կողքին եմ...»։ Ի դեպ, որոշ սրամիտներ այդ խոսքերով արդեն յուրօրինակ ռեպ-տեսանյութ են պատրաստել, որն այս օրերին բազմաթիվ դիտումներ է ունեցել:

Եվ նկատենք, որ ոչ միայն ԲՀԿ առաջնորդն է «այստեղ՝ ձեր կողքին», այլեւ նրա ստվար թիկնազորը: Ամեն դեպքում տեսանք եւս մի բան, որ չէինք տեսել՝ թիկնապահներով ընդդիմադիրների երթ, գերթանկարժեք ավտոների շքերթով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ