Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ից մեկնարկել է ամերիկյան պետքարտուղարության կողմից անցկացվող «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի 2014 թվականի խաղարկության գրանցման գործընթացը, որն իրականացվում է 1995թ.-ից սկսած: Դիմումների ընդունումը կավարտվի նոյեմբերի 2-ին: Պետքարտուղարությունը 2005 թվականին ներդրել է դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ՝ գործընթացն առավել արդյունավետ եւ ապահով դարձնելու համար, այսինքն՝ դիմել կարելի է առցանց տարբերակով, եւ նախընտրելի է, որ դիմորդը լրացնի դիմումի օրինակը ինքնուրույն՝ «աջակից» ընկերությունների կեղծիքներից խուսափելու համար:

«Ժամանակի» հետ զրույցում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գործող միգրացիոն փաստաբան Սասուն Նալբանդյանը վստահեցրեց, որ «Գրին քարտ» շահում են իսկապես պատահականության սկզբունքով: Նրա վստահեցմամբ՝ որեւէ մեկն ԱՄՆ-ում առավելություն չի ունենում: «Մեկը կարող է ունենալ բարձրագույն կրթության դիպլոմ եւ համապատասխանել բոլոր այլ պահանջներին: Կարեւորն այն է, որ եթե որեւէ մեկը լրացնում է «Բազմազանության արտոնագրի» վիճակախաղին մասնակցելու հայտը սխալ լուսանկարով կամ անվան սխալ ուղղագրությամբ, բաց է թողնում հատվածը երեխայի կամ ամուսնու մասին, ապա եթե նույնիսկ նրանք շահեն խաղարկությունը, ապա դեսպանատունը կմերժի նրանց հայտը, ուստի պետք է հավելյալ ուշադիր լինել այս դեպքում»,- նշեց նա: Նշենք, որ մասնակցությունը «Գրին քարտի» խաղարկությանն անվճար է, սակայն հաղթելու դեպքում վճարը կկազմի 330 դոլար։

Վիճակախաղի բոլոր մասնակիցներից պահանջվում է այցելել վիճակախաղի կայք, որպեսզի պարզեն իրենց դիմումի կարգավիճակը կամ, այլ կերպ ասած, պարզեն՝ արդյոք շահե՞լ են, թե՞ ոչ: Գործի վերաբերյալ բոլոր հարցումները պետք է ուղարկել Կենտուկիի հյուպատոսական կենտրոն» [email protected] հասցեով: Հաղթելու դեպքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքը տրամադրում է քայլերի այն հաջորդականությունը, որը պետք է իրականացնել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ