Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ մի կերպ չի կայունանում` կամ ինքն է սրան-նրան պաշտոնից ազատում, կամ իրենք են ազատվում: Ամենաբարդն էկոնոմիկայի նախարարության վիճակն է: Նախարար Կարեն Ճշմարիտյանի ու տեղակալներից մեկի` Տիգրան Հաությունյանի փոխհարաբերությունները լարվել են այն աստիճան, որ Ճշմարիտյանն ասել է` դիմում գրի-գնա: Հարությունյանն էլ դիմումը գրել է դեռեւս սեպտեմբերի 3-ին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ստորագրում: Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի չստորագրելն էլ պայմանավորված է իր ու Կարեն Ճշմարիտյանի միջեւ հարաբերությունների խաթարմամբ:  Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ նրանք միմյանց հետ լավ չեն, անգամ, ասում են` մոտ է Ճշմարիտյանին «դիմում գրի-գնա» ասելու պահը: Տիգրան Հարությունյանին էլ ազատելու պատճառների մասին էլ տարբեր լուրեր են շրջանառվում, մի մասը` թե նրա աշխատանքից դժգոհ են եղել , որոշներն էլ` թե հիմնական խնդիրը նրա` Տիգրան Սարգսյանի կադրերից լինելն է։ Ոմանք էլ ավելի հավանական են համարում, որ Ճշմարիտյանն ամեն գնով փորձում է լուծել Խոսրով Հարությունյանի որդուն՝ Զարգացման հայկական գործակալութթյան տնօրեն Ռոբերտ Հարությունյանին պաշտոնի նշանակելու հարցը, ում Ճշմարիտյանը վաղուց է մտադրվել նախարարություն տեղափոխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ