Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո նստացույց սկսեն: Ծառուկյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել այդ գաղափարին: Նստացույցին կողմ է եղել նաեւ  «Ժառանգությունը»: Հիշեցնենք` այդ մասին հարթակից հայտարարեց նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ դեռ հանրահավաքից առաջ տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ մի շարք տեխնիկական հարցեր կան, բայց հույս ունի, որ մինչ հանրահավաքը եռյակի առաջնորդներն ընդհանուր համաձայնության կգան։ Համաձայնություն, փաստորեն, ձեռք չէր բերվել։Այդուհանդերձ, ՀԱԿ-ը տեղի չի տալիս եւ հույս ունի, որ դեռ կկարողանա Ծառուկյանին համոզել՝ գոնե հաջորդ հանրահավաքից հետո նստացույց սկսել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ