Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային խորհրդում մտահոգություններ կան, որ Արարատյան դաշտավայրը կարող է մի օր իջնել, որովհետեւ ճնշումային ջրեր բավական շատ են դուրս բերվել»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով այդ տարածաշրջանում իրականացվող ձկնաբուծությանն ու դրա աղետալի հետեւանքներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը այդ խնդրի շուրջ մեզ հետ զրույցում ասել էր, թե Արարատյան դաշտավայրում 18 մետր խորությամբ անդունդ է առաջացել այն պատճառով, որ այնտեղ գործող ձկնաբուծական ընկերություններն իրենց այդ բիզնեսը զարգացնելու համր անխնա կերպով արտեզյան ջրեր են հանում:
Վ. Սաֆարյանն էլ մեզ հետ զույցում ասաց, որ այդ հարցն արդեն Հանրային խորհրդի լրջագույն խնդիրներից է: «Եվ գործող վարչապետին, եւ նախկին վարչապետերին բազմիցս ներկայացվել են հարցադրումներ, որ ճնշումային ջրերի շարունակական անխնա օգտագործումը կհանգեցնի նրան, որ մենք Արարատյան դաշտավայրում լուրջ խնդիրներ կունենանք: Եվ հանրային խորհուրդն այն կարծիքին է, որ ձկնաբուծությունը պետք է զարգանա ոչ թե ճնշումային ջրերի, այլ գրունտային ջրերի վրա, այլապես մենք էկոլոգիական մեծ վնաս կունենանք»,- ասաց Վ. Սաֆարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ