Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խոստացված առաջարկությունների փաթեթը: Այն փաթեթը, որը դեռ պետք է ներակայացներ օգոստոսի վերջին, ապա՝ սեպտեմբերի 15-16-ին, ապա՝ սեպտեմբերի վերջին…

Սույն «փաթեթ» կոչվածի բուն բովանդակությունը բաղկացած է ընդամենը 2 էջից: Ընդ որում, դրանում ներառված առաջարկությունները ոչ թե գործարանի վերագործարկման, այլ բոլորովին այլ նպատակ են հետապնդում: Առաջարկվում է զգալիորեն կրճատել աշխատակազմը և առաջին հերթին՝ կենսաթոշակի տարիքի աշխատակիցներին:

Արդյունքում՝ ներկայից 2246 աշխատակցից կարող են գործարանում մնալ 478 աշխատակիցներ: Այս արտոնյալների աշխատավարձի և գործարանի պահպանության, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար կհատկացնեն մոտ 365 հազար դոլար: Թե որտեղից  է կառավարությունը հայթայթելու այդ գումարը՝ պարզ չէ: Սակայն խնդիրը միայն դա չէ: Այս փոփոխությունների արդյունքում «Նաիրիտը» կզրկվի իր հիմնական մասնագետներից, այսինքն՝ կգլխատվի։ Նախարարությունը պատրաստ է այս իրավիճակը արհեստականորեն ձգել եւս 1 տարի։ Հետո, ամենայն հավանականությամբ, ինչպես անհույս հիվանդների պարագայում, կառաջարկեն անջատել անկյանք մարմնի սնուցումն ու վերջ։ Մինչ այդ, իհարկե, թատրոնը կշարունակվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ