Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Արցախում նոր բիզնես գործունեություն է ծավալել:

Ըստ տեղեկությունների՝ նա Շուշիում նոր հյուրանոցային համալիր է սկսել կառուցել:

Այն տարածքը, որտեղ լինելու է նորակառույց համալիրը, կոչվում է «Իսաբուլախի շրջան» (Իսահակի աղբյուր): Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը նոր է սկսել համալիրի շինարարական աշխատանքները։ Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Ռուբեն Հայրապետյանը Արցախի տարբեր գյուղերում ֆուտբոլի դաշտեր է կառուցել, ինչպես նաեւ մի առանձնատուն Շուշիի «Կանաչ եկեղեցի» կոչվող տարածքին կից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ