Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Հովիկ Աբրահամյանի մոտ էին հրավիրվել ձկնարտադրողները, ձկնաբուծությանը նվիրված խորհրդակցություն էր, որին մասնակցել են նաեւ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարները: Սերգո Կարապետյանը հպարտորեն ներկայացրել է ձկնաբուծության ձեռքբերումները, սակայն խոսք է գնացել  նաեւ ջրի անխնա օգտագործման եւ ապօրինի հորերի փակման մասին: Վարչապետը, որի հետաքրքրությունն այս հարցում պայմանավորված է սեփական բիզնես-շահերով, հատուկ շեշտել է, որ չի կարելի ձկնարտադրությանը վնաս հասցնել` հորերը փակելու համար, եւ հատուկ հանձնարարել է, որ այսուհետ իր հետ համաձայնեցնեն հորերի փակման պրոցեսը: Բանն այն է, որ Արարատյան դաշտում եւ Արմավիրում հիմնականում բոլոր ապօրինի հորերը փակվել են, եւ բնապահպանական տեսուչները եկել-հասել են Աբրահամյանների լճերին, որտեղ ամեննից անխնա են ջուրն օգտագործում: Կփակվե՞ն արդյոք Ջոնիկ Աբրահամյանի հորերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ