Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Վերջին տարիներին քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ իր գնահատականներում եւ քննադատություններում ամենառադիկալը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Նրա քաղաքագիտական վերլուծություններում քննադատությունների մի հսկա բաժին նաեւ Գագիկ Հարությունյանին հասավ: «Առավոտի» հարցին` ինչպե՞ս եք գնահատում եւ ընդունում դրանք, Գագիկ Հարությունյանն ասաց,  որ ցանկացած քննադատություն ինքը «փշերի վրա» չի ընդունում: «Ինքն իր փաստարկներն ունի. հնարավոր է` դրանց հիմքում դրված են ոչ լիարժեք տեղեկատվություն, սուբյեկտիվ գնահատականներ… ոչ թե դրանից պետք է նեղացվածության կամ ինչ-որ հետեւություններ անել, այլ պետք է գտնել` ինչո՞ւ է այդպիսի հարցադրումներ կատարվում, ինչի՞ն է ուղղված քննադատությունը: Միգուցե նաեւ օբյեկտիվ պատճառնե՞ր կան», -պատասխանեց մեր զրուցակիցը, հավելելով, որ եթե մոտեցումը սխալ է, ինքը ջանում է գործով ապացուցել դրա սխալականությունը: «Այս պարագայում նույնպես առաջին նախագահն առաջ է քաշում խնդիրներ, որոնց զգալի մասն ամենաընդհանրական ձեւով եւ սահմանադրագիտական մոտեցումների տեսանկյունից արտացոլված են այս հայեցակարգում: Շատ մարդիկ նույնիսկ հայեցակարգը կարդալուց հետո ասում են` սա ընդդիմությո՞ւնն է գրել, թե՞ իշխանությնների կողմից է պատրաստված, որովհետեւ օբյեկտիվ ախտորշման արդյունքում արվել են եզրահանգումներ, որոնք բավականին դառը հաբեր են ցանկացած  մեկի, նաեւ իշխանությունների համար», - ասաց մեր զրուցակիցը:»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ