Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. ««Սթափվեք, քանի դեռ ուշ չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, գեբերալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ընդդիմախոսներին սույն կոչով դիմեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի վերջին հայտարարությունը սոցիալական ցանցերում եւ տարբեր էլեկտրոնային կայքերում բուռն քննարկումների, քննադատությունների, անգամ վիրավորանքների առիթ դարձան։

Հիշեցնենք, օրերս լրագրողներից մեկի հարցին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է երկրի նախագահ դառնալ՝ կարո՞ղ է, Մանվել Գրիգորյանը պատասխանել էր. «Բաղդադում էլ խուրմա կա, թող ինչ ուզում է՝ դառնա, դա իր խնդիրն է։  Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում իշխանություն է եղել, այդ ո՞ր օրվանից է ոչ իշխանություն դարձել»։

«Զորավար Մանվել Գրիգորյանը հայ ժողովրդի ամենաարժանի  զավակներից մեկն է, ով դա իր կենսագրությամբ  եւ կյանքով է ապացուցել։ Ես չէ. որ պետք է ներկայացնեմ նրա անցած ուղին։ Իսկ նրանք, ովքեր տվայտանքների մեջ են եւ մոռացել են՝ հիշեցնեմ. Գեներալ Մանվել Գրիգորյանն Արցախի ազգային հերոս է եւ մեծապես նրա ու իր նման հայորդիների շնորհիվ է, որ այսօր մենք ունենք ազատագրված Արցախ եւ անկախ Հայաստան։ Այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս իջնել երկնքից եւ չտվայտվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ