Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ոչիշխանական բեւեռում «գովազդային դադար» է եւ, ըստ էության, հրապարակային գործողություններից միայն քարոզչությունն է, որի բովանդակությունը լեցուն է հոկտեմբերի 24-ի աներեւակայելի արդյունքների մասին տարբեր պնդումներով: Այլ գործողություններ չկան, համենայն դեպս՝ հրապարակային հարթություններում, ոչինչ հայտնի չէ հաջորդ հանրահավաքի օրվա մասին, չեն լինում ոչիշխանական ուժերի խորհրդակցություններ: Նույնիսկ տեղեկություններ չկան հայտարարված շտաբների ձեւավորման մասին, ինչի վերաբերյալ հայտարարություն է հնչել հոկտեմբերի 24-ին:

Այս ամենը, ըստ երեւույթին, պայմանավորված է նրանով, որ ոչիշխանական բեւեռը առաջին փուլի իր խնդիրը համարել է լուծված: Ակնհայտ էր, որ այդ խնդիրը բազմամարդությունն էր: Այսինքն՝ ցույց տալ իշխանություններին, որ կարող են մարդ հավաքել եւ լցնել հրապարակը: Եվ այդ պատճառով էլ առաջին երկու հանրահավաքները ժամանակային առումով շատ արագ տեղի ունեցան՝ ընդամենը երկշաբաթյա ընդմիջումով:

Բնականաբար, այդ երկու ցուցադրությունից հետո ժամանակ է պետք արձագանքները դիտարկելու, դասակարգելու, ամփոփելու համար: Ըստ որում՝ ոչիշխանական ուժերն այս մասով ունեն երկու խնդիր: Մեկը առաջարկների կամ արձագանքների զուտ քանակական դիտարկումն է՝ իշխանություններից առաջարկներ, Արեւմուտքից հնարավոր առաջարկներ եւ արձագանքներ, ու բնականաբար ամենակարեւորը՝ Ռուսաստանից արձագանքներ կամ առաջարկներ, եւ մյուսը արդեն այս առաջարկների կամ արձագանքների ներքին «եփը», ներքին կաթսայի մեջ, որտեղ ամեն ինչ չէ, որ միանշանակ է:
Խնդիրն այն է, որ որեւէ կողմից ստացվող առաջարկները կամ արձագանքները եռյակի ներսում չեն կարող միատեսակ ընկալման կամ ընդունման արժանանալ, որովհետեւ եռյակի ներսում գտնվող ուժերը չունեն ոչ միայն տակտիկական, այլ նաեւ ստրատեգիական հեռահար համաձայնություններ: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը ակնհայտորեն ի ցույց դրեց դա: Իսկ ներկայիս իրավիճակի համար, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, ունիվերսալ առաջարկները կամ արձագանքները ըստ էության անհնարին են: Հետեւաբար կա՛մ դրանք կլինեն կոնկրետ, իսկ դա նշանակում է, որ եռյակի ամեն ուժ առանձին իր մասով պետք է դիտարկի, եւ եռյակի ներսում բնականաբար լուրջ քննարկումներ կլինեն, այսպես ասած, վերմակը քաշելու մասով, կա՛մ արձագանքները կամ առաջարկները պարզապես կբացակայեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ