Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական միակ ավիափոխադրողի՝ «Էյր Արմենիա» ընկերության համար բարդ ժամանակներ են։ Ընկերությունը մինչեւ դեկտեմբերի 20-ը դադարեցրել է  ուղեւորափոխադրումները եւ ֆինանսական կազմավորում եւ բարեփոխումներ է իրականացնում՝ փորձելով ավելի կենսունակ դառնալ։ Մոտ մեկ ամիս առաջ ամենուր տագնապալի լուրեր պտտվեցին ընկերության սնանկացման, պարտքերի մասին։ Այն բանից հետո, երբ «Ռոսավիանավիգացիա» պետական կորպորացիան հայտարարեց, որ դադարեցնում է սպասարկել «Էյր Արմենիային»՝ վերջինիս ունեցած պարտքերի պատճառով, եւ ընկերության թռիչքները Ռուսաստանի ուղղությամբ դադարեցվում են, ուղեւորները սկսեցին խուճապահար հետ տալ «Էյր Արմենիայի» չվերթների տոմսերը։ Իսկ հայկական էլեկտրոնային կայքերից մեկը հայտնեց, թե իբր հոլանդացիք հետ են տանում մեր ավիափոխադրողի ինքնաթիռները։ «Ինչ կարողացան՝ արեցին,- երեկ իր մտահոգությունը մեզ հետ կիսեց «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանը,- մարդիկ չհասկացան, որ այդ միակ լուրի տարածումը միլիոնների վնաս հասցրեց մեզ, բայց արեցին, էլի»։ Ի դեպ, Արսեն Ավետիսյանը, մեր տեղեկություններով, «Էյր Արմենիայի» միակ սեփականատերն է։ Մյուս բաժնետերը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Վահան Հարությունյանը, նրան է վաճառել իր բաժնեմասը։

Ճի՞շտ է, որ Դուք գնել եք Վահան Հարությունյանի բաժնեմասը։

Վահան Հարությունյանը դեռեւս 4 ամիս առաջ է վաճառել իր բաժնեմասը։

Դուք հայտարարել եք, որ ուղեւորափոխադրումները վերսկսելու եք դեկտեմբերի 20-ից, ինչի՞ է պետք այս դադարը։

Մենք ասել ենք, որ դեկտեմբերի 20-ից կվերսկսենք ուղեւորափոխադրումները զուտ այն պատճառով, որ ուղեւորների շրջանում խուճապը մեծ է։ Փաստացի մենք կարող ենք սկսել երկու շաբաթից էլ, բայց ուղեւոր չենք ունենա, որովհետեւ մարդիկ վախեցած են, եւ բոլորը տոմսերը հետ են վերադարձնում։ Ես նրանց հասկանում եմ, իհարկե, եւ չեմ մեղադրում։ Մեզ ժամանակ է պետք, որպեսզի «ռեստարտ» լինենք, այսինքն՝ օդանավերը Հոլանդիայից վերադառնան Հայաստան, գովազդային ակցիաներ անենք, վերականգնենք մարդկանց վստահությունը եւ նոր դեկտեմբերի 20-ից վերսկսենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ