Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է՝ առաջիկայում ՀՀԿ-ն եւ ոչ իշխանական եռյակը հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին: Եթե զարգացումներն անկանխատեսելի հունով չընթանան, ապա ենթադրվում է, որ դրանից որոշ ժամանակ անց նաեւ կհայտարարեն, որ կողմերը համաձայնության են եկել. ՀՀԿ-ն կհրաժարվի ՀՀ կառավարման՝ նախագահական կարգը փոխելուց, բայց կհամաձայնի խորհրդարանի 100 տոկոս համամասնական տարբերակին, ըստ այդմ, կփոխվի նաեւ ընտրական օրենսգիրքը: Այդ ամենը պետք է տեղ գտնի սահմանադրական փոփոխությունների նախագծում: Անցումային դրույթներով էլ պետք է սահմանվի, որ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո անցկացվում են ԱԺ ընտրություններ:

Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ «բանակցությունները» կավարտվեն: Այդ դեպքում 2015-ի փետրվարին ԱԺ-ն կարող է հաստատել ԸՕ փոփոխությունների եւ սահմանադրական փոփոխությունների նախագծերը՝ ապրիլի կեսերին նշանակելով սահմանադրական հանրաքվե: Իսկ հունիսի վերջին արդեն կարող են ԱԺ ընտրություններ տեղի ունենալ: Այս սցենարի հավանականության մասին է խոսում նաեւ այն տեղեկությունը, ըստ որի՝ՀՀԿ գրեթե բոլոր կառույցներում այս օրերին ընտրությունների կազմակերպման թեմայով ժողովներ են հրավիրվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ