Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««Հասարակական հետազոտությունների խումբ» (APR Group) հասարակական կազմակերպության փորձագետ, Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ ընտրական համակարգի հանդեպ առկա համընդհանուր անվստահության պայմաններում բարեփոխված Սահմանադրությունն անարդյունավետ կլինի: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ վստահությունը կարելի է բարձրացնել, եթե քաղաքական ուժերը գնան երկխոսության. «Այսօր քաղաքական ուժերը երկխոսության չեն գնում, Վենետիկի հանձնաժողովն էլ արդեն ասել է, որ նման պայմաններում, երբ քաղաքական մի ստվար հատված չի մասնակցելու բարեփոխումներին, միտք չունեն այդ բարեփոխումները: Նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է հասկանան, որ պետք է բոլորը մասնակցեն բարեփոխումներին, եւ եթե  մի մասը չմասնակցի, բարեփոխումների լեգիտիմությունն իսկապես կասկածի տակ է, բայց ոչ թե իրավական գործընթացների արդյունքում, այլ քաղաքական գործընթացների»: Ա. Ղազարյանի կարծիքով՝ եթե չկա քաղաքական եւ հասարակակական  կոնսենսուս, իմաստ չունի սահմանադրական բարեփոխումների ընդունումը. «Պետք է քաղաքական գործիչները զիջումների գնան, որ սահմանադրական բարեփոխումներն ունենան արդյունավետություն: Հակառակ դեպքում՝ պարզապես իմաստ չունի»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ