Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունում կառուցվածքային կամ, կարելի է ասել, կադրա-կառուցվածքային փոփոխություններ են, որոնց մասին հայտարարվել է կառավարության նիստի ընթացքում: Այդ փոփոխությունները, ըստ էության, կարող են համարվել 2014-ի ապրիլին կառավարության փոփոխության արդյունքների վերախմբագրում: Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվում են:

Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական մասին, ապա կառավարությունը փաստորեն ենթարկվում է ոչ միայն կառուցվածքային փոփոխության, այլ նաեւ, ըստ էության, ստատուս քվո է փոխվում ապրիլին ձեւավորվածի համեմատությամբ: Փաստորեն, հեռանում է Արմեն Գեւորգյանը. ֆիգուր, որը, ըստ էության, ընկալվում էր որպես Ռոբերտ Քոչարյանի թիմակից, եւ, անկախ նրա բուն գործունեությունից, միայն այդ ընկալումն ինքնին կառավարության եւ իշխանական ողջ համակարգի շրջանակում իրողություններ էր ձեւավորում առնվազն մթնոլորտի եւ տրամադրվածությունների տեսանկյունից: Եվ հիմա կառավարությունում չէ Ռոբերտ Քոչարյանի թիմակից ընկալվող նախարարը: Փոխարենը այդ կարեւոր՝ տարածքային կառավարում իրականացնող նախարարությունը, որն առանցքային նշանակություն ունի ընտրական ժամանակաշրջաններում վերարտադրության մեխանիզմի առումով, միավորվում է արտակարգ իրավիճակների նախարարությանը, որը, այսպես ասած, Սերժ Սարգսյանի «զավակն» է. նախարարությունը Սերժ Սարգսյանն է ձեւավորել ՕԵԿ-ի համար՝ այնտեղ նշանակելով, իհարկե, իր նախարար Արմեն Երիցյանին, որը համակարգում ընկալվել է որպես Սերժ Սարգսյանի թիմակից դեռեւս ոստիկանական համակարգում գործունեության տարիներից:

Այսպիսով, կառավարությունից հեռանում է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը, այն էլ՝ կարեւոր դիրքերից, եւ կառուցվածքային փոփոխության արդյունքում ամրանում է Սերժ Սարգսյանի թիմակիցը, ուժեղացվում են նրա դիրքերն ու ընդլայնվում են լիազորությունները:

Կառուցվածքային մյուս փոփոխությամբ Սերժ Սարգսյանը թուլացնում է մեկ այլ նախարարի, որը եւս ընկալվում էր որպես Ռոբերտ Քոչարյանի թիմակից: Խոսքը Կարեն Ճշմարիտյանի մասին է, որը էկոնոմիկայի նախարար էր Ռոբերտ Քոչարյանի կառավարությունում եւ երկար տարիներ զբաղեցնում էր այդ պաշտոնը, որը թողեց եւ ՀՀԿ-ական պատգամավորական մանդատ վերցրեց 2007-ի ընտրություններում: Ըստ որում՝ Ճշմարիտյանը անկասկած մեկն էր այն անձանցից, որոնցով Ռոբերտ Քոչարյանը, իր իսկ խոստովանությամբ, փորձել էր ուժեղացնել ՀՀԿ-ն, ինչպես մի առիթով հարցազրույցում հայտարարել էր նա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ