Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Չե՞ք կարծում, որ Հայաստանի տնտեսությունը շատ մեծ կախում ունի տրանսֆերտներից: Եվ Հայաստանը  պետք է այլ ուղղություններ զարգացնի, որ տրանսֆերտների կրճատումն այդքան բացասական ազդեցություն չունենա տնտեսության վրա:

Հիմա ուզում ենք տնտեսությունը զարգացնել եւ զարգացնում ենք:

Բայց կառավարությունը զարգացման շատ ցածր չափանիշ է նախանշում:

Կատարվող քայլերը նախապայման են, որ հաջորդ տարի մենք ունենանք համեմատաբար բարձր ու կայուն տնտեսական աճ: Մասնավորապես շահութահարկի կանխավճարի վերացումը, ներդրումների խրախուսումը, հարկային բեռի չավելացումը, անուղղակի հարկերի ռեժիմների թուլացումը, հարկային որոշակի արտոնությունների սահմանումը կբերեն տնտեսական ակտիվության: Վատ երեւույթը միանգամից լուրջ արձագանք է գտնում տնտեսության մեջ, լավը՝ դանդաղ: Ես համոզված եմ, որ ներդրումների ծավալները կավելանան, որովհետեւ եվրասիական տնտեսական համագործակցության ձեւաչափը հնարավորություն է տալու էլ ավելի հզորացնել մեր տնտեսական պոտենցիալը: Արտահանման միտված պահանջարկը կտրուկ ավելացել է: Տեսաք չէ՞, որ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցների արդյունքում կտրուկ ավելացավ գյուղատնտեսական ապրանքների պահանջարկը:

Բայց, վերջին վիճակագրական տվյալների համաձայն, Ռուսաստան արտահանումը կրճատվել է:

Դա կախված է քո ներքին պոտենցիալից: Ռուսաստան հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ են արտահանվում, եւ հնարավոր չէ, որ այդ մասով կրճատում լինի: Տարին կամփոփենք եւ տարվա կտրվածքով այդ մասին կխոսենք: ՌԴ-ի կամ ՄՄ-ի տարածաշրջանի հետ մեր առեւտուրը միանշանակ ավելանալու է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ