Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանին կարծես թե բախտ չի վիճակվում ունենալ տեղական ավիափոխադրող, մեկը մյուսի հետեւից խնդիրներ են ունենում. «Հակական ավիաուղիները» սնանկացավ, հետո՝ «Ամավիան» դադարեցրեց գործունեությունը, հիմա էլ՝ «Էյր Արմենիան»: Լուրեր են շրջանառվում, որ այս ընկերությունը հնարավոր է սնանկանա կամ այլեւս ուղեւորափոխադրում չկատարի. Ներկայումս ընկերությունը մինչեւ դեկտեմբերի 20-ը դադարեցրել է չվերթները:

«Էյր Արմենիան» «Արմավիայից» հետո շուկա մտավ եւ մոտ մեկ տարի կանոնավոր ուղեւորափոխադրումներ էր իրականացնոմ, մեկ էլ հանկարծ սեպտեմբերի 11-ին ռուսական «Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիան» («Ռոսաերոնավիգացիա») հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ից հայկական ավիաընկերությանը թույլ չեն տալու ռուսական օդային տարածք մտնել՝ պարտքեր ունի կուտակած: Այս հայտարարությանը հետեւեց արդեն գնված տոմսերի վերադարձը, սա, իհարկե, անհետեւանք չմնաց. ընկերությունը մեծ վնասներ կրեց:

«Առավոտի» հետ զրույցում ավիաընկերության մարքեթինգի պատասխանատու Սիրակ Համբարձումյանն ասում է, որ ռուսական հայտարարությունից հետո րոպեում 6 տոմս էր վերադարձվում, ընդհանուր ամամբ 60 տոկոսով նվազեց տոմսերի վաճառքը, այսինքն՝ նույնքան չափով նվազեց ընկերության հասույթը, եւ երբ սնանկության լուրերն էլ տարածվեցին, եւս 20 տոկոսով նվազեց տոմսերի վաճառքը: Հայկական ավիաընկերության այս վնասներից, բնական է, օգտվեցին ռուսական ավիաընկերությունները, մարդիկ հայկական ընկերության տոմսերը վերադարձնում էին, թռչում ռուսական ավիաընկերությամբ, շահույթն էլ ռուսական գրպան էր գնում: Արդյոք միտումնավոր չէ՞ր  այդ քայլը՝ մեր այս հարցին պրն Համբարձումյանը ոչ այո է ասում, ոչ էլ՝ ոչ: Հայկական ավիաընկերության ներկայացուցիչը, սակայն, պնդում է, որ ռուսական կազմակերպության հայտարարությունը վնասեց իրենց հեղինակությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ