Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը զրուցել է ՀՀ-ում, Վրաստանում եւ Ադրբեջանում Ֆինլանդիայի նախկին դեսպան, այժմ՝ Ֆինլանդիայի րտգործնախարարության Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Տերի Հակալայի հետ։ Հատված հարցազրույցից.

«Չնայած այն բանին, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական միությանը, եվրոպացի պաշտոնյաները հավաստիացնում են, որ ԵՄ-ն ջանում է առավել սերտ  հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ՀՀ իշխանությունները եւս վստահեցնում են, թե պատրաստ են ավելի խորը հարաբերությունների ԵՄ-ի հետ: Որքանո՞վ է հնարավոր Հայաստան-ԵՄ արդյունավետ փոխգործակցությունը Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու պայմաններում:

Նախ ցանկանում եմ շեշտել, որ ձեր երկրի կառավարությունն է քաղաքական կուրսի վերաբերյալ որոշում կայացրել եւ ստորագրել Եվրասիական միության անդամակցության պայմանագիրը, եւ մենք հարգում ենք այդ որոշումը: Դա ձեր ինքնիշխան երկրի ղեկավարության կայացրած որոշումն է: Իհարկե, ադ որոշման հետ պետք է ճշգրտվեին այն փաստաթղթերը, որոնք պետք է ընդունվեին ԵՄ-ի հետ: Բայց ես կարծում եմ, որ ձեր երկիրն, անկասկած, պետք է շարունակի համագործակցել ԵՄ-ի եւ եվրոպական երկրների հետ: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Իհարկե, այդ համագործակցության բնույթը կփոխվի, ԵՄ Ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագիրը իրականում այլ մակարդակի համագործակցություն էին ենթադրում: Եվրասիական միության անդամակցությունը չի բացառում ԵՄ-ի հետ համագործակցությունը: Եթե Հայաստանը մաս է կազմում Մաքսային միությանը, դա ինքնաբերաբար բացառում է ԵՄ-ի հետ ազատ առեւտուրը: Բայց ԵՄ-ն պատրաստ է Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակում զարգացնել հարաբերությունները անդամ երկրների հետ, եւ մենք ողջունում ենք այդ համագործակցությունն ու կապերը Հայաստանի հետ՝ այնքանով, որքանով Հայաստանն է ցանկանում զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ