Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, ՀԱԿ տիրույթում տեղի ունեցած վերջին օրերի հայտնի զարգացումները (նրանց համար հայտնի, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի ներհամակարգային պայքարով) առիթ են տվել խոսակցությունների ոչ իշխանական եռյակում հակասությունների կամ պառակտման մասին:

Նման խոսակցությունների հիմքեր, սակայն, չկան այն պարզ պատճառով, որ ոչ իշխանական եռյակում երբեք չեն եղել ընդհանուր հայտարարներ ու մոտեցումներ այն հարցերի վերաբերյալ, որոնց վերաբերյալ այսօր տեղի են ունենում բանավեճեր եւ հրապարակային հայտարարությունների մակարդակով կատարվում են առերեսումներ կամ դիտողություններ: Պառակտման մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ եղել է համաձայնություն որեւէ հարցի շուրջ, սակայն հետո կողմերից ինչ-որ մեկը  խախտել է համաձայնությունը կամ պայմանավորվածությունը եւ առաջացրել մի վիճակ, երբ հետագա  համագործակցությունն այլեւս հնարավոր չէ՝ եւ քաղաքական, եւ բարոյական նորմերից ելնելով: Իսկ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նման պայմանավորվածություններ կարծես թե չեն եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Տպել
Ամենաշատ