Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի գույքի վրա դատարանը կալանք է դրել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հունիսի11-ին «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Շիրակ Թորոսյանից, անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանից եւ Արմեն Խաչիկյանից գումար բռնագանձելու պահանջով:

Խոսքը մոտ 430 հազար, դրամի մասին է: Գործով առաջին նախնական դատական նիստը կայացել է հոկտեմբերի 10-ին, բայց Շիրակ Թորոսյանն այդ մասին տեղյակ չի եղել: «Հորեղբորս տղան վարկ էր վերցրել, ես էլ երաշխավոր եմ եղել: Ինքը որոշակի խնդիրներ ունեցավ, նույնիսկ ես վարկի որոշ մասը վճարեցի, բայց, ահա, Ձեզանից իմացա, որ բանը հասել է դատարանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ