Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթի  հետ զույցում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձել է նաեւ Հայաստան-ՆԱՏՕ- հարաբերություններին մասնավորապես նշելով. «Մենք շատ գոհ էինք եւ պատիվ ենք համարում, որ նախագահ Սարգսյանն այս անգամ անձամբ էր մասնակցում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Գիտեք, նախագահ Սարգսյանը նաեւ հանդիպեց պետքարտուղար Քերրիին ե նախագահ Ալիեւին գագաթաժողովի մատույցներում՝ ԼՂ խնդիրը քննարկելու համար։ Այս հանդիպումների շարքը Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ Սոչիում, Ուելսում եւ Փարիզում, նպատակ ուներ առնվազն կանխել իրադրության սրումը տարածաշրջանում, նաեւ բարելավել մթնոլորտը ընթացող բանակցություններում...
ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հայաստանի հետ հաջողությամբ առաջ է ընթանում։ Գիտեք, Հայաստանը մասնակցում է եւ իր ներդրումն է բերում աշխարհում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող մի շարք խաղաղարար առաքելությունների՝ Կոսովոյում, նաեւ Աֆղանստանում։ Եվ բոլորը գոհ են հայ խաղաղապահների ծառայությունից։

...Հայաստանն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, եւ թե անցած ճանապարհը, թե գործընկերության հեռանկարները քաջալերող են ու խոստումնալից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ