Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Չի կարող լինել տեխնոլոգիա՝ տեխնոլոգիայի համար։ Տեխնոլոգիան պետք է լինի կիրառելի, օգնի մարդկանց, ընկերություններին, բիզնեսին՝ իրական կյանքում լուծումներ գտնել»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակի դափնեկիր Մարիո Մացցոլան։ Դրան հասնելու համար, ըստ Մացցոլայի, պետք է կարողանալ ամեն ինչ հաշվարկել՝ ներդրումները, ռիսկերը, իրականացմանը, ժամանակը: «Հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում ժամանակի գործոնը վճռորոշ է։ Որոշումների ընդունման պրոցեսում ամենակարեւորը հետեւյալն է՝ ե՞րբ ներդնել, ներդնե՞լ, թե՞ ոչ։ Եթե ժամանակից առաջ ընկնես, շուկան պատրաստ չի լինի, քո առաջարկը սպառողի կողմից չի ընկալվի որպես իր կարիքները բավարարող բան։ Եթե ուշանաս, այդ ամենը արդեն իմաստ չի ունենա։ Պետք է ընտրես ճիշտ ժամանակը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ