Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. ««Վահանից հետո ՀՅԴ-ում ամեն ինչ այլեւս այլ կերպ է ընթանում. Վահանին անգամ կոպտացիա չեն արել»,-տեղեկացրեց Դաշնակցության մեր աղբյուրը: Ի՞նչ ասել է «կոպտացիա»: «Դե, որ Բյուրոյում պետք է իր տեղը մարդ նշանակվեր, երբ Բյուրոյի անդամը դառնում է ապակուսակցական պաշտոնյա, Բյուրոն ոչ թե ընտրությունների է գնում, այլ ինքն է որեւէ մեկին նշանակում:

Դաշնակցությունում այնքան խառն ու ոչ ստաբիլ վիճակ է հիմա՝ դրսի ու Հայաստանի ընկերների մասով, որ չեն ցանկանում ոչինչ շարժել՝ Բյուրոյի նոր անդամ ընտրելու, անհամաձայնությունների դաշտը չվերակենդանացնելու համար, սպասելու են Ընդհանուր ժողովին, որը տեղի կունենա մի քանի ամիս անց»: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սպասվող Ընդհանուր ժողովն ընդհանրապես թեժ ու լարված է լինելու, եւ հնարավոր է Հրանտ Մարգարյանը չվերընտրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ