Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը։

Օրենքը կոչված է պայքարելու մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի եւ վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցությունների դեմ, ինչպես նաեւ կարգավորելու հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:

Բանն այն է, որ, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով մինչեւ 5 տարեկան երեխաների 47%-ը եւ հղի կանանց 42%-ը տառապում է սակավարյունությամբ:
Այդ խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ ավելի քան 50 այլ երկրներում արդեն 60 տարուց ավելի է, ինչ հացամթերքի թխման համար նախատեսված ալյուրը հարստացվում է երկաթով, ֆոլաթթվով եւ վիտամիններով, որպեսզի անգամ ցածր եկամուտ ունեցող մարդիկ, որոնք գոնե ի վիճակի են հաց գնել, կարողանան ստանալ իրենց օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրն ու վիտամինները:

Թե ինչ արդյունավետություն է ունեցել ծրագիրն այդ երկրներում՝ մենք վիճակագրական տվյալներ չունենք, սակայն այն, որ միջազգային կազմակերպությունները ձգտում են իրենց փորձը տարածել նաեւ Հայաստանի նման զարգացող երկրներում, վկայում է, որ Արեւմուտքում ծրագիրն արդյունավետ են համարում:

Դրանից ոգեւորված՝ մեր առողջապահական ոլորտի մասնագետներն արդեն հայտարարում են, որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մի քանի տարի անց խոսել առողջության տարբեր ցուցանիշների բարելավման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ