Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն վեց օր է անցել այն օրից, երբ ադրբեջանցիները ԼՂՀ օդուժի «ՄԻ-24» ուղղաթիռը խոցեցին վարժանքների ժամանակ: Ու մինչ օրս մեզ չի հաջողվել վերջնականապես ճշտել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների վիճակը՝ կենդանի՞ են նրանք, թե՞ ոչ: Ուղղաթիռի կործանումից մեկ օր անց կարծիքներ հնչեցին, թե բացառված չէ անձնակազմի անդամներից մեկը ողջ մնացած լինի, սակայն երկվա դրությամբ հայկական ուղղաթիռին դեռ չէր հաջողվել մոտենալ տարածքին, ադրբեջանցիները շարունակում են իրենց նշանառության տակ պահել ուղղաթիռի կործանման վայրը եւ առավել լայնամասշտաբ  գործողություններ սկսելու սպառնալիքներ հնչեցնել: Հայաստանն էլ իր հերթին է պատասխանում դրանց, առայժմ՝ հայտարարություններով: Իսկ միջազգային կառույցներն առանձնապես աչքի չեն ընկնում իրենց կողմից որդեգրված սկզբունքներին հետեւելու գործում: Բացի արձանագրային հայտարարություններից, անիմաստ մոնիթորինգներից՝ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր չի արել՝ որեւէ կերպ ազդելու ադրբեջանական կողմի վրա, որպեսզի օդաչուներին կամ նրանց դիերը Հայաստան վերադարձվեն:  Ու մինչ գերտերությունները Հայաստանին ու Ադրբեջանին գործիք դարձնելով՝ սեփական շահն են սպասարկում, այդ  ընթացքում ճակատագրեր են խեղվում, անդառնալի կորուստներ արձանագրվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ