Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱՄՆ դեսպանատնից մենք ստացել ենք մի քանի օր առաջ տպագրած լուրի հետ կապված պարզաբանում։ «Կոնգրեսի որոշման համաձայն ՝  իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղի (գրին քարտ) շրջանակներում տարեկան ամբողջ աշխարհում շնորհվում է մշտական բնակության 50 հազար վիզա։ Մարդիկ ընտրվում են վիճակահանությամբ եւ պետք է լինեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրներից։ 2014 թ. խաղարկությամբ ներգաղթային արտոնագիր տրամադրվել է մոտ 1200 ՀՀ քաղաքացու (ներառյալ ընտանիքի անդամները)։ Նախքան վիզայի տրամադրումը ներգաղթային վիզային դիմողները պետք է ապացուցեն, որ համապատասխանում են պահանջվող չափանիշներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ