Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սննդի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանի պաշտոնաթողությունը ոմանց մեծ զարմանք պատճառեց, քանի որ նա ՀՀԿ երիտթեւի եւ, մասնավորապես, Էդուարդ Շարմազանովի եւ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի մտերիմ ընկերն է: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Ընդ որում, այս թեւը չի մարսում ԿԸՀ նախկին անդամ Բախչագուլյանի պաշտոնաթողությունը, քանի որ դա նաեւ բավականին տգեղ է արվել՝ տեսչության պետն իր պաշտոնաթողության մասին իմացել է մամուլից:

ՀՀԿ երիտթեւը կատարվածը վերագրում է Աբրամ Բախչագուլյանի երբեմնի հանդգնությանը, որն առնչվում է Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի «Մուլտի ագրո» ընկերության թթվասերի մեջ սոդա խառնելու հետ կապված 2012-ին կատարված բացահայտումներին: Հիմա, փաստորեն, եկել է «քարերը հավաքելու ժամանակը», եւ վարչապետի խնամին որոշել է պատժել հանդուգն պետին: Սակայն Աբրամ Բախչագուլյանի պաշտոնանկությունը բացատրում են նաեւ նրանով, որ վարչապետի եւ խոշոր արտահանողների հանդիպման ժամանակ վերջինները դժգոհել են, որ արտահանման ձախողման գլխավոր պատճառներից մեկը հենց տեսչության ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելն է։ Ինչեւէ, Աբրահամի ընկերները հույսը չեն կորցնում, որ նրան գործադիրում նոր պաշտոն կտան։ Այդ հարցով նրանց բանագացը Արմանի հայրն է՝ Գալուստ Սահակյանը։ Սակայն, ասում են, Հովիկ Աբրահամյանը դիմադրում է»,- գրում է «Հրապարակ»-ը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ