Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունն առաջին անգամը չէ, որ հայտնվում է դատական քաշքշուկներում: Այս ընկերությունը կա՛մ ենթարկվում է վարչական տուգանքի, կա՛մ էլ դիմում է դատարան: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Այս անգամ ընդդեմ «Հայասի գրուպ»-ի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան են դիմել «Գրանդ մաստեր» եւ«Գարի գրուպ» ՍՊԸ-ները: Այս երկու ընկերություններն էլ դիմել են դատարան՝ գումար բռնագանձելու պահանջով. «Գարի գրուպ»-ը պահանջում է 5 մլն 224 հազար 212 դրամ 88 լումա, իսկ «Գրանդ մաստեր»-ը՝2.5 մլն դրամ: Ի դեպ, «Գարի գրուպ»-ը դատարանին միջնորդություն է ներկայացրել եւ խնդրել է հայցագնի չափով արգելանք դնել «Հայասի գրուպ»-ի գույքի եւ դրամական միջոցների վրա: Դատարանը բավարարել է հայցվորի միջնորդությունը:

Իսկ, ահա, «Գրանդ մաստեր» ՍՊԸ-ի միջնորդությունը՝ ընկերության գույքի վրա կալանք դնելու մասով, դատարանը մերժել է: Խնդրի առնչությամբ «ժողովուրդ»-ը զրուցեց «Գարի գրուպ»-ի տնօրեն Եղիշե Հարությունյանի հետ, ով փոխանցեց. «Մեր գումարն իրենք արդեն վճարել են, եւ մենք հայցից հրաժարվել ենք»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ