Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Ամիրյան փողոցի՝ արտգործնախարարության հարեւանությամբ գործող լուսացույցը, որը ձայնային է եւ հարմարեցված նաեւ հաշմանդամություն ունեցող, մասնավորապես՝ չտեսնող մարդկանց, կանաչ լույսն ընդամենը 20-22 վայրկյան է պահում, որի ընթացքում նույնիսկ տեսնող մարդիկ վազեվազ են փողոցն անցնում, որպեսզի  մեքենայի տակ չընկնեն: Լուսակիրն այնքան արագ է փոխվում, որ փայտի կամ կողմնակի անձանց օգնությամբ տեղաշարժվող մարդը մնում է փողոցի մեջտեղում՝  հայտնվելով ավելի վտանգավոր  իրավիճակում: Տպավորություն է ստեղծվում, թե լուսացույցը հարմարեցրել են ոչ նրա համար, որպեսզի չտեսնող մարդը կարողանա անվտանգ փողոցն անցնել, այլ ցույց տալու, որ մեր երկիրը պարտաճանաչ կատարում է «Հաշմանդամություն ունեցող  անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ