Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որում Մկրտչյանը գրառել է իրեն պատկանող մեկ հողամաս, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք եւ բնակարան:

Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 80 մլն դրամ, 180 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Մկրտչյանի տարեկան եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 723 հազար դրամ, գույքը օտարելուց՝ 24.7 մլն դրամ, եւ վարձակալության դիմաց ստացված վճարից՝ 540 հազար դրամ:  Ընդհանուր առմամբ, Մկրտչյանի տարեկան եկամուտը կազել է 26 մլն դրամ: Հայտարարագրի «շարժական գույք», «արժեթղթեր» եւ այլ բաժիններում որեւէ տվյալ գրանցված չէ:

Վ. Մկրտչյանը հանրության ավելի լայն շրջանակներին հայտնի եղավ՝ որպես Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն եւ ՀԺԱՄ կուսակցության ղեկավար: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ