Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանը դեռեւս պաշտոնապես չի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն Եվրասիական տնտեսական միության դատարանում՝Հայաստանի կողմից նշանակվելիք դատավորների թեկնածուների շուրջ խմորումներն արդեն ամբողջ թափով ընթանում են: Տեղեկացնենք, որ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության համաձայն՝ անդամ երկրներն այդ մարմնում նշանակում են երկուական դատավորներ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում այս օրերին քննարկվում է ԵՏՄ դատավորների թեկնածուների հարցը, եւ առավել հավանական թեկնածուներից մեկը համարվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր էրնա Հայրիյանը: Ի դեպ, ԵՏՄ դատարանում Հայաստանի կողմից դատավորների նշանակմանը դեռեւս մոտ երկու ամիս ժամանակ կա, եւ բացառված չէ, որ վերջում բոլորովին այլ երկու թեկնածուներ նշանակվեն: Բայց որ մեր դատավորների եւ հատկապես Վճռաբեկ դատարանի շրջանում այդ պաշտոնի համար պայքար է ծավալվել, դա փաստ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ