Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ֆրանսիա այցի օրակարգն առավել քան «հագեցած է»: Պարզվում է՝ Գ. Սահակյանը հարյուրավոր կիլոմետրեր  կտրել, մեծ պատվիրակությամբ եռօրյա աշխատանքային այցով Փարիզ է գնացել ընդամենը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014 թ. դրամահավաք-հեռախոսամարաթոնի փակման արարողությանը ներկա գտնվելու, ինչպես նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերա Լարշեի, ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնի եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպելու համար: Համենայն դեպս, ԱԺ պաշտոնական կայքում Սահակյանի այլ հանդիպումների մասին որեւէ խոսք չկա:
Նկատենք, որ ընդամենը երեք հանդիպման ու հեռախոսամարաթոնի փակման արարողությանը մասնակցելու համար եռօրյա այցը, մեղմ ասած,  անհասկանալի է: Էլ չասենք ՀՀ պետական բյուջեից ծախսված հսկայական միջոցների մասին: Բայց դե երեւի Գալուստ Գրիգորիչը որոշել է հաճելին համատեղել օգտակարի հետ, ասել է թե՝ այցը համատեղել է հանգստին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ