Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 435 դրամ: Նախօրեին դոլարն ուներ նույն գինը, ինչը առաջին հայացքից ցույց է տալիս, որ դրամի փոխարժեքը կայունացել է: Սակայն բորսայում արձանագրվել է ավելի քան 7 մլն դոլարի գործարք: Երեկվա դրությամբ դեռ պարզ չէր՝ սա ԿԲ-ի իրականացրած ինտերվենցիա՞ն է, թե՞ բանկերը իրար մեջ են այս ծավալով գործարքներ արել: Դա պաշտոնապես պարզ կդառնա հաջորդ շաբաթվա սկզբին՝ ԿԲ-ի համապատասխան հրապարակման արդյունքում: Եթե պարզվի, որ սա ԿԲ-ի «ձեռքի գործն է», ուրեմն դրամի արժեզրկման գործընթացը դեռ չի ավարտվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ