Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ԼՂՀ Արտաքին եւ անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ: Հատված հարցազրույցից.

«Պարոն Մայիլյան, ԼՂՀ զինված ուժերն ստիպված դիմեցին նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու եւ դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության՝ այն բանից հետո, երբ տասն օր շարունակ միջազգային կառույցները, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ-ն, Կարմիր խաչը, դիտորդներն իրենց հորդորներով չկարողացան Ադրբեջանին ստիպել՝ ապահովելու խոցված ուղղաթիռին մոտենալու պայմաններ: Սա չի՞ բացահայտում արդյոք այդ կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ-ի անկենսունակությունը:  

ԵԱՀԿ ՄԽ-ն իրականացնում է երկու հիմնական գործառույթ: Առաջինը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ապահովում: Երկրորդ՝ տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ամրապնդում: Կա նաեւ երրորդ գործառույթ, որն առնչություն չունի ոչ ԼՂ հակամարտության եւ ոչ էլ տարածաշրջանի հետ. ԵԱՀԿ ՄԽ-ն տարիների ընթացքում մի հարթակ է դարձել, որտեղ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, քննարկում են տարբեր հարցեր, շփվում են: Այս հարթակը մշտապես օօգատգործվել է այն ժամանակ, երբ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները ճգնաժամային փուլերում են հայտնվել, այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը ծառայում է որպես հաղորդակցության հարթակ Արեւմուտքի եւ Ռուսաստանի համար: Այս առումով ՄԽ-ն  իր առջեւ դրված խնդիրները կարողանում է իրականացնել:
Սակայն, իմ համոզմամբ, մյուս կողմից էլ՝ ԵԱՀԿ ՄԽ թուլության հետեւանքն էր այն, որ չկարողացավ ստիպել Ադրբեջանին կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ