Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ով եռյակի կողմից հռչակված Համաժողովրդական շարժման խորհրդում համակարգում է աշխատանքը արտախորհրդարանական կուսակցությունների հետ, երեկ տեղեկացրել է, որ արդեն մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հետ ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր:

Այդ համաձայնագրերի իմաստն այն է, որ համաձայնագիրը ստորագրող կուսակցությունները պատրաստակամություն են հայտնում իրենց մարդկային եւ կազմակերպչական ռեսուրսներով օգնել Համաժողովրդական շարժմանը:

Չնայած այս կուսակցությունները միանում են Համաժողովրդական շարժմանը, սակայն այս կուսակցությունների ղեկավար կազմի հետ հանդիպում է միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունն» այդ բանակցությունների եւ համաձայնագրերի հետ որեւէ կապ չունեն:

Ստացվում է, որ ԲՀԿ-ն սեփականաշնորհել է համաժողովրդական շարժումը: Մյուս խնդիրն այն է, թե երբ պետք է այս կուսակցություններն աջակցեն Համաժողովրդական շարժմանը, որովհետեւ հայտնի չէ, թե այդ շարժումը երբ է ինչ-որ միջոցառում կազմակերպելու, որ նրանք էլ աջակցեն: Երեւի այդ կուսակցությունները պետք է սպասեն մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրություններ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ