Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նապկին նախագահ Արա Կիրակոսյանի գործը դատարանում է: Պարզվում է, որ բացի նրանից ամբաստանյալի աթոռին է հայտնվել բանկի տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի նախկին տնօրենը:

10 ամիս տեւած քննությունից հետո Արա Կիրակոսյանի գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ նախաքննության տվյալների՝ Արա Կիրակոսյանը կազմակերպության շահերին հակառակ՝  բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ. Նազիֆի, ԻԻՀ եւ ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ եւ ՀՀ քաղաքացի Վահիկ Սերուժի Մանուկյանի, Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Աբրահամի Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Վաչիկի Դաբրիելյանի եւ ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ հիմնադիր տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Ամիրբեկի Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը, օգտագործելով պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր, խարդախությամբ, խաբեությամբ կատարել են հափշտակություն:

Պարզվում է, որ Արա Կիրակոսյանը նշված անձանց հետ օրինականացրել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը փոխանցված 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ