Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուբլին իր պատմության ընթացքում երբեք այսքան արժեզրկված չի եղել։ Ռուբլու արժեզրկումը հանգեցնում է նաեւ դրամի արժեզրկմանը, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից: Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա աոաջին 10 ամիսներին Հայաստան եկող տրանսֆերտների մասին տեղեկանք, ըստ որի, հոկտեմբերին ՌԴ–ից Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, նվազել է ավելի քան 30 միլիոն դոլարով եւ կազմել 123 միլիոն դոլար, նվազումը մոտ 20 տոկոս: Տրանսֆերտների ծավալների նվազումը, անկասկած, շարունակվելու է ինչը դրամի հետագա արժեզրկման սպասումներ է առաջացնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ