Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երկու օր է՝ «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը» տարբեր հանդիպումներ է ունենում ՀՀ տարբեր կուսակցությունների եւ իշխանության ներկայացուցիչների հետ: Բանն այն է, որ ՍԴՀԿ-ին ցանկանում է կուսակցության կենտրոնական գրասենյակն արտերկրից տեղափոխել Հայաստան: Երեկ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, փոխատենապետ, Լիբանանի խորհրդի անդամ Սեպուհ Գալփակյանը եւ ՍԴԿՀԿ վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանը հանդիպել են ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նախօրեին էլ ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի էր ունեցել ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: ՍԴՀԿ վարչության անդամ Գեւորդ Պերկուպերկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «ՀՅԴ-ի հետ պարբերաբար հանդիպում ենք տարբեր տեղերում: Գրասենյակը տեղափոխվել է Հայաստան, այդ իսկ պատճառով ներկայումս ծանոթության հանդիպումներ ենք կազմակերպում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ