Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում տապալվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը, եւ այդ փորձը տապալեց ոչ թե ՀՀԿ-ն, այլ, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերը, որոնք հրապարակներից հայտարարում են իշխանափոխության նպատակ հետապնդելու մասին:

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ցույց տվեց, թե հրապարակներում ինչ նպատակներ են հետապնդվում: ՀՀԿ-ն, իհարկե, տապալելու էր գործընթացը, ինչի հնարավորություններն ունի բացարձակ մեծամասնություն լինելով, սակայն ըստ էության ոչ իշխանական ուժերը ՀՀԿ-ին թույլ չտվեցին, որ նեղություն քաշի, եւ իրենք տապալեցին իմպիչմենտը՝ հայտարարելով, որ իմաստ չկա, քանի որ առաջ գնալու 66 ձայնի հնարավորություն էլ չկա:
Այս պատճառաբանությունը միանգամայն տեղին կլիներ, եթե չլինեին նույն այդ ուժերի մի շարք նախաձեռնությունները այլ հարցերի կապակցությամբ, որոնց դեպքում էլ ակնհայտ էին 66 ձայնի բացակայությունն ու տապալման անխուսափելիությունը, որոնք, սակայն, իրականացվում էին, իսկ հետո հայտարարվում, թե ռեժիմը հերթական անգամ ցույց տվեց իր հանցավոր դեմքը:

Իսկ ահա այս անգամ ոչ իշխանական եռյակը, չգիտես ինչու, հնարավորություն չտվեց «ռեժիմի հանցավոր դեմքը հերթական անգամ ցույց տալու»: Ընդ որում, միանալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ ոչ իշխանական ուժերն ըստ էության «անպարտելի» խաղ էին խաղում: Մի կողմից՝ նրանք, այսպես ասած, արժանի պատասխան էին տալիս կասկածներին, որ չեն միանա իմպիչմենտին, մյուս կողմից՝ նախաձեռնության համար, որպես այդպիսին, որպես հեղինակ՝ նրանք պատասխանատվություն չէին կրում, քանի որ իրենք չէին նախաձեռնել ստորագրահավաքն ու նիստը, որպեսզի հետո էլ պատասխանատու լինեին տապալման դեպքում որեւէ կերպ շարունակության համար՝ արդեն փողոցում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ