Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն այնուամենայնիվ ունի իր դրական էֆեկտը, եւ չնայած դժվար է ասել՝ ինչքանով է տեղին պետության ինքնիշխանության կորստի սարսափելի վտանգի պահին հիշատակել «չկա չարիք առանց բարիքի» արտահայտությունը, բայց, բոլոր դեպքերում, ներկայումս տեղի ունեցողն, այդուհանդերձ, ինչ-որ ծառայություն մատուցում է Հայաստանի հասարակությանն ու հայկական պետականությանը՝ թեկուզ որպես ապագայի ավանս:

ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը, ըստ էության, ինչպես ափի մեջ ցույց տվեց, թե անկախության երկու տասնամյակների ընթացքում ովքեր են առաջնորդել Հայաստանը, ովքեր են եղել կարեւոր պետական լծակներ տնօրինողները, կարեւորագույն որոշումներ կայացնողները, Հայաստանի պոտենցիալը, հանրային գիտակցությունը, արժեհամակարգը ձեւավորողները:

ԵՏՄ անդամակցության մեկ տարին ցույց տվեց, թե ինչպես է հետեւողականորեն ոտնահարվել արժանապատվություն հասկացությունը եւ՛ անհատի, եւ՛ պետության մակարդակով: Ինչպես է ցինիզմը վերածվել քաղաքական լուրջ կատեգորիայի։

ԵՏՄ-ին անդամակցության մեկ տարին մեր անկախ պետականության երկու տասնամյակների ախտորոշումն էր՝ սոնոգրաֆիան, որը օրգան առ օրգան ցույց տվեց, թե ինչպես եւ ինչքան է քայքայված պետություն կոչվող մեր օրգանիզմը՝ պարզորոշ ի ցույց դնելով, որ այդ օրգանիզմը չի կարող երկար ապրել, եւ հիվանդ մարմնում չի կարոց առողջ հոգի մնալ: Բնական է, որ տարեցտարի երկու տասնամյակի ընթացքում քայլ առ քայլ ծյուրված օրգանիզմն ու Ռուսաստանի կայսրությունից դեռ չպոկված՝ այնտեղ վերադարձող երկիրը վերջին ակորդում պետք է հանձնվեր հենց այդպես՝ անամոթաբար, որովհետեւ հիվանդ մարմնի քայքայումից հետո քայքայվել է նաեւ հոգին: Այդ ախտորոշումն է Հայաստանի այն թեկուզ մխիթարական էֆեկտը, որ թողնում է ԵՏՄ-ին անդամակցումը:

Այժմ հասարակությունը գիտի, թե ինչ է Հայաստանի քաղաքական դաշտը, եւ գիտի, որ երկու տասնամյակները վերցրած այս դաշտով, ըստ էության, հնարավոր չէ լուծել այն խնդիրները, որ կան Հայաստանի առաջ, հասարակության առաջ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ