Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի բակը հիմնովին քանդուքարափ են արել եւ նոր սալիկներ են փռում: Չնայած արտաքուստ բավական բարեկարգ տեսք ուներ եւ ընդամենը վերջերս էր նորոգվել, բայց շինարարներն ասում էին, որ փոխելու «վախտն» է: Թե ինչքան գումար է հատկացվել այդ աշխատանքներին, այն էլ հիմա, երբ համատարած գնաճը սպառնալիք է դարձել մարդկանց համար, կներկայաց-նենք առաջիկայում, բայց ուշագրավ է, որ մինչ բակը սիրունացնում են, խորհրդարանի սանհանգույցները հայտնվել են անմխիթար վիճակում: Հարկեր կան, որտեղ պետքարաններն ընդհանրապես չեն աշխատում, եւ օրվա որոշակի ժամերի այստեղ ջուրը «գյոլ» է տալիս, դուրս թափվում զուգարանակոնքերից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ