Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրերի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցությունը հրապարակեց դեռեւս 1993թ. կնքված եւ 1994թ. վավերացված` Ռուսաստանի հետ տնտեսական միություն ստեղծելու մասին միջազգային պայմանագիրը, որն ուժի մեջ է առ այսօր: 20-ամյա վաղեմության այդ պայմանագրով նախատեսվել է իրականացնել միասնական դրամավարկային, բյուջետային, հարկային, արտաքին տնտեսական, մաքսային եւ արժութային քաղաքականություն: ՀՀ Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ԱԺ ամբիոնից երեկ հաստատեցոչ միայն այդ պայմանագրի առկայությունը եւ դրա` ուժի մեջ լինելու իրողությունը, այլեւ այն, որ դա շատ ավելի կոշտ եւ Հայաստանի ինքնիշխանությանը հարվածող փաստաթուղթ է։ Այսինքն, ներկայումս տեղի ունեցող գործընթացի հիմքերը դրվել են հենց 1994-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ